Էվրան պայմանագիր կկնքի «Յուվենտուս»-ի հետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան մոտակա ժամանակում կդառնա «Յուվենտուս»-ի խաղացող, հայտնում է Sky Italia-ն: 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը թուրինյան ակումբ ձգձգվեց գլխավոր մարզչի փոփոխության հետևանքով: Նշենք, որ Անտոնիո Կոնտեի հեռանալուց հետո «Յուվենտուս»-ը գլխավորել է Մասիմիլիանո Ալեգրին:
Էվրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է գալիս 2006 թվականից: