2646 դիտում
16:29 21-10-2014
Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ն ու 07-ը. կան վիրավորներ
Այսօր` հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են 40-ամյա Հրաչյա Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի 30 ՕՏ 706 համարանիշի և 57-ամյա Էդվարդ Հսրությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 US 926 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հանդամասում:
Վթարի հետևանքով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Օpel-ի ուղևորներ` 24-ամյա Էդվարդ Սարաֆյանը, 75-ամյա Մարգարիտա Սարաֆյանը և 77-ամյա Արամ Սարաֆյանը:
Վթարի վայր են ժամանել ՀՀ ԱԻն ՓԾ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո` հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Վթարի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները և ոստիկանության Անիի բաժնի օպեարտիվ խումբը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: