3023 դիտում
14:50 21-10-2014
Արթուր Գեւորգյան. «Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը իր հավաքականը մարզելու համար Հայաստանից մարզիչ կուզի». Aravot.am
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով վերջին մեկ տարում Հայաստանի բռնցքամարտիկների ձեռքբերումների մասին՝ ասաց. «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ԱԻԲԱ-ում, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերել: Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը Հայաստանի ֆեդերացիայից իր սիրողական հավաքականը մարզելու համար պաշտոնապես մարզիչ կխնդրի: Նրանք դիմել են ինձ, որպեսզի ինքս մարդ առաջարկեմ: Մեր բռնցքամարտիկները աշխարհի երիտասարդական առաջնությունում, Պատանեկան օլիմպիական խաղերում, «A» կարգի հինգ միջազգային մրցումներում ջախջախիչ հաղթանակներ են տարել շատ ուժեղ բռնցքամարտիկների նկատմամբ: Անգամ ԱԻԲԱ-ն իր պաշտոնական կայքէջում բազմիցս գրել է, որ Հայաստանի թիմը շատ արագ աճում է եւ սա արդեն այն թիմը չէ, ինչ էր մի քանի տարի առաջ:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2014/10/21/508109/]այստեղ[/url]
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
18:00 06-05-2023
Ո՞վ կպատկերացներ, հայ ժողովրդի ճակատագիրը կտնօրիներ մեկը, ով այլևս չէր վախենա իրեն դավաճան անվանելուց. Հասրաթյան
927 դիտում
12:29 11-10-2014
Թուրքիան մարզելու է սիրիական բանակի դեմ կռվող ընդդիմադիրներին
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան