211652_close_icon
views-count3163 դիտում article-date 16:25 21-10-2014

Աշխատասենյակից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին

Հոկտեմբերի 14-ին մի կազմակերպության աշխատակցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ ծնված Սվետլաննա Օ.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 13-ին, ժամը 01.00-ին, գտնվելով տվյալ կազմակերպության աշխատասենյակում և օգտվելով աշխատակցի ժամանակավոր բացակայությունից՝ գողացել է նրա բջջային հեռախոսը: Կինը խոստովանել է կատարածը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր