211652_close_icon
views-count1935 դիտում article-date 13:14 01-07-2015

Աշխատասենյակից դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերեցին

Հունիսի 29-ին, ժամը 23.10-ին, Արմինե Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը իր աշխատասենյակից գողացել են դրամապանակ, որում եղել է 100.000 դրամ և բանկային երկու քարտ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը ժամը 15.00-ի սահմաններում կատարել է 1981 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, ով հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր