211652_close_icon
views-count11551 դիտում article-date 18:19 20-10-2014

Ավտովթար Երևանում. բախվել են «ոսկե երիտասարդների» սիրելի Нива-ն և վրացական դեսպանատան Fiat-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Բաբայան փողոցում բախվել են Fiat մակնիշի 02 D 008 AM համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 15 OL 373 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Fiat-ը հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում, վրայի համարանիշներն են դիվանագիտական են: Բախման հետևանքով Fiat-ն էլ հարվածել է դեսպանատան պատին: Նախնական տվյալներով FIAT մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 400.000 ՀՀ դրամ, իսկ ՎԱԶ-2121 մակնիշի մեքենայինը՝ 160.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, FIAT մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 31.000 ՀՀ դրամ, ՎԱԶ-2121 մակնիշի մեքենայինը՝ 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր