211652_close_icon
views-count1762 դիտում article-date 14:08 20-10-2014

Նոր հետազոտություններ՝ էլ ինչպե՞ս են կապված SEO-ն և սոցիալական ազդակները

SearchMetrics ընկերությունը, որը մշակում է SEO-ի համար վերլուծական նախագծեր,ամեն տարի ուսումնասիրում է SEPR էջերի առաջին հորիզոնականներում գտնվող կայքերը՝ տարբեր հարցումներով, որպեսզի վեր հանի տարբեր ռեսուրսների որոնման համակարգերում հայտնվելու օրինականությունը: Այնուհետև որոշվում է այս կամ այն ցուցիչների կարևորությունը՝ Google-ում կայքերի դասավորման մեջ: 2013 թվականին այն կայքերը, որոնք SEPR էջերում զբաղեցնում են բարձր հորիզոնականներ, միավորում են ուժեղ սոցիալական ազդակներ: Մոտ 50 հետազոտվող ցուցանիշների շրջանում ըստ կարևորության առաջին տեղում է +1-ը Google+ -ում: Այնուհետև ցանկը շարունակում են Facebook-ում տարածումների (share) քանակը, հետադարձ հղումների որակը և քանակը, ընկերների թիվը, հավանումները, մեկնաբանությունները Facebook-ում, ակտիվությունը Pinterest-ում, Twitter-ում և այլն: Մեկ այլ հետաքրքիր փորձարկում են կատարել Tasty Placement-ի մասնագետները: Ընկերությունը մեկ վայրում ստեղծել էր 6 կայք: Համապատասխան on-page միջոցառումներից հետո ռեսուրսները սկսեցին տարածել՝ յուրաքանչյուրի համար օգտագործելով մեկ սոցցանց: Որոշ ժամանակ անց Tasty Placement-ըստուգեց, թե նման ռազմավարությունը ինչպիսի արդյունքներ է տալիս: Google +-ում 100 հետևողներ ունեցող կայքը բարձրացել էր մոտ 14 հորիզոնական, 300 +1 օգնեցին մեկ այլ կայքի բարձրանալ մոտ 9-րդ հորիզոնական: Առաջխաղացումը Facebook-ում թույլ տվեց վաստակել մոտ 7 հորիզոնական: Ավելի քիչ արդյունավետ եղավ Twitter-ը: Բայց SEPR-ում բարձր հորիզոնականներ ապահովելու համար միայն սոցցանցերը բավական չեն: [b]Նաև կարևոր է.[/b] • Ակտիվորեն զարգացնել սեփական էջը, կանոնավոր ավելացնել նոր նյութեր, ավելացնել ընկերների և հետևողների քանակը • Ձգտել տարածումների, հավանումների, մեկնաբանությունների, կարծիքների առավելագույն քանակի • Վերլուծել և կրկին վերլուծել՝ ինչ է դուր գալիս մարդկանց, ինչն են նրանք հավանում և տարածում ամենաշատը • Կայքի ողջ ինտերակտիվը հասանելի և հարմարավետ դարձնել օգտատերերին Ի՞նը կօգի Ձեզ վերոհիշյալ հարցերում: Հասկանալի է, որ նախ և առաջ դրանք բոլոր հնարավոր մեկնաբանությունների, հարցումների և ալյ ինտերակտիվի կոճակների մոդուլներն են կայքում: Արևմուտքում ամենահայտնին AddThis ծառայությունն է, որը հայտնի է նաև ռունեթում: Մեր մոտ ամենաթարմ ներմուծված համակարգն է UpToLike-ը: Այն ունի հետևյալ առանձնահատկությունները. • Հարմարեցում՝ կարելի է ընտրել հավանումների, տարածումների, հետևումների կոճակներ՝ տարբեր ձևերի, չափսերի, ուրվագծերի, գույների, ինչպես նաև կայքում դրանց տեղակայման մի քանի տարբերակներ: • Շատ սոցիալական կայքեր՝ Яндекс-ը ներառում է 10ից ավելի սոցցանցեր: UpToLike-ը աշխատում է 29ի հետ: • Ֆունկցիոնալություն՝ կոճակները կարող են օգտագործվել հավանումների, տարածումների և հետևելու համար • Կա հարցումներ կատարելու մոդուլ՝ սա UpToLike-ի վերջին թարմացումներից մեկն է: Մոտակա ժամանակում կավելացվի նաև մեկնաբանությունների և մրցույթների կոճակ • Վիճակագրություն՝ ով ինչ է տարածել, ով ինչ է հավանել և այլն: Պարզ, տեսողական գրաֆիկներ՝ վերլուծության համար, կարող եք իմանալ՝ ինչն է ամենից շատ դուր գալիս ընթերցողներին, ինչ տեսակի նյութեր, ինչպիսի վերնագրեր, ինչ նկարներ և այլն: Ցավոք, դեռևս չկա մի ամբողջ միասնական հետազոտություն, որը ցույց կտար, թե ինչպես է կոճակների ձևը, գույնը և տեղակայումը ազդում սեղմումների քանակի վրա: Սակայն փորձի ընթացքում որոշ մասնագետներ գտան իրենց համար առավել արդյունավետ բանաձև և ակտիվորեն այն օգտագործում են: Օրինակ, մի շարք նախագծերի հեղինակ, Բարաք Օբամայի կողմից 30 տարեկան 100 լավագույն ձեռներեցներից մեկը համարված Նիլ Պատելը իր Quicksprout կայքում անցակացրել է մի քանի փորձարկումներ՝ ապացուցելու համար, որ սոց կոճակների տեղակայումը կայքում ազդում է հավանումների և տարածումների քանակի վրա, և պարզելու համար՝ ինչպիսի տեղակայումն է համարվում օպտիմալ: Սկզբում նա համեմատեց նյութի վերևում և ներքևում տեղակայված սոց կոճակներին սեղմումների քանակը: Վերևում գտնվող կոճակների սեղմումների քանակը 117%-ով գերազանցում էր ներքևում գտնվողներին: Այնուհետև Նիլը տեղափոխեց սոց կոճակները նյութի վերևի հատված՝ շարժական վահանակով՝ տեղավորված աջ կամ ձախ մասում: Հետո Նիլը փորձարկեց շարժական վահանակ+կոճակներ ներքևում և շարժական վահանակ+կոճակներ վերևում համադրությունները: Առաջին տարբերակը ստացավ 29% ավելի սեղմումներ: Հետևություն՝ շարժական վահանակի և ներքում կոճակների համադրությունը հանդիսանում է առավել արդյունավետ,համենայն դեպս Quicksprout կայքի համար: • Ամերիկական ֆորումներում մի շարք մասնագետներ ևս կիսվել են իրենց կարծիքներով և հայտնություններով՝ կոճակների օպտիմալ չափսերի վերաբերյալ • Եթե խոսքը գնում է պահպանողական ԶԼՄների և կոմերցիոն կայքերի մասին, ապա այստեղ խորհուրդ է տրվում օգտագործել սովորական կամ քիչ փոքր չափսերի կոճակներ: Նման ռեսուրսների լսարանը անգամ եթե ակտիվ է, բավականին պահպանողական է: • Բլոգներում և ինֆորմացիոն պորտալներում համարվում է, որ որքան մեծ է կոճակը, այնքան այն նկատելի է, և մեծ է հավանականությունը, որ կսեղմեն այն: Ինչ խոսք, չափի զգացում պետք է պահպանել, բայց փորձարկումներ կատարել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է: • Ինչ վերաբերում է համացանցային խանութներին կամ կայքերին, որտեղ այցելուները ինչ-որ որոշակի գործողության են մղվում(ներբեռնել,գրանցվել և այլն), սոց կոճակը պետք է լինի երկրորդական դերում՝ համեմատած հիմնական գործողության կոճակի հետ՝ դրա հետ մեկտեղ չդառնալով էջում անտեսանելի: Մի խոսքով, արդյունավետ կոճակների բոլորի համար ընդունելի տարբերակ գոյություն չունի: Ամեն ինչ անհատական է, և այն, ինչն աշխատում է հարևանի մոտ, Ձեր մոտ հնարավոր է՝ չաշխատի: Դուք ինքներդ պետք է գտնեք այն բանաձևը, որը օպտիմալ կլինի Ձեզ համար: Ինչ վերաբերում է SEO-ի հետ կապին, ապա սոցիալական ազդակները միանշանակ տալիս են իրենց օգուտը: Ի դեպ, հենց SEO մասնագետները առաջին անգամ հայտաբերեցին այդպիսի կապերը՝ սկսած Google+-ից: Հասկանալի է, որ ինչպես SEO-ի հետ կապված բոլոր հարթություններում, այնպես էլ այստեղ, չկան 100% ճշմարտություններ, սակայն կան փորձարկումներ կատարելու հրաշալի հնարավորություններ: Ինչ-որ մեկն արդեն կատարում է փորձարկումներ, ինչ-որ մեկն ավելի ուշ կանի այն, բայց վաղ թե ուշ այս կապը մասսայականորեն կգործի, կան դրա բոլոր նախապայմանները: Եթե Դուք ցանկանում եք հասնել ավելիին, քան մյուսները, ապա սկսելու ժամանակն է: Նոր կոճակների տեղադրում (UpToLike կամ այլ)՝ և ամեն ինչ կսկսվի՝ փորձարկումներ, փորձարկումներ և նորից փորձարկումներ, ինչպես նաև վերլուծություն, վերլուծություն, վերլուծություն: Նյութի աղբյուրը՝ [url=http://maxarts.am/hy/b_item/3/]MAXARTS LLC[/url]

Նմանատիպ նյութեր