Պրեմիեր լիգա. «Չելսի»-ն հաղթեց, «Արսենալ»-ը փրկվեց պարտությունից. տեսանյութ
Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսի»-ն 8-րդ տուրում հյուրընկալվելիս պարտության մատնեց «Կրիստալ Պելաս»-ին: «Սելհերսթ Պարկում» կայացած խաղն ավարտվեց 1:21 հաշվով: Հաղթողների կազմում աչքի ընկան Օսկարը և Սեսկ Ֆաբրեգասը: Հարկ է նշել, որ 40-րդ րոպեին «Չելսի»-ն մնաց 10 հոգով, երբ կարմիր քարտ ստացավ Սեսար Ասպիլիկուետան: Սակայն 3 րոպե անց կազմերը հավասարվեցին, քանի որ «Կրիստալ»-ի կազմում խաղադաշտից հեռավցեց Դեմյեն Դելեյնին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Հալլ Սիթի»-ի հետ: Հատկանշական է, որ «զինագործներին» հաջողվեց պարտությունից խուսափել խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ 1-ին րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Դանի Ուելբեքը:
[b]«Կրիստալ Պելաս» - «Չելսի»՝1:2[/b]
Գոլեր՝ Քեմփբել 90՛ - Օսկար 6՛, Ֆաբրեգաս 51՛
[b]«Արսենալ» - «Հալլ Սիթի»՝2:2[/b]
Գոլեր՝ Սանչես 13՛, Ուելբեք 91՛ -Դիամե 17՛, Հերնանդես 46՛