211652_close_icon
views-count1299 դիտում article-date 18:52 17-10-2014

Համերգ՝ նվիրված Երևանի տարեդարձին

«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երեւան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երեւանի տարեդարձին։ Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին սիրված երգեր Երեւանի մասին` լեզվահասարակագիտական համալսարանի եւ կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողների շուրթերից: Ուսանողները նշում էին, որ երեւանյան տոնին նվիրված այս համերգի միջոցով փորձում են երիտասարդների շրջանում տարածել մայրաքաղաքի մասին գրված հին ու նոր երգերը, սերմանել սեր քաղաքի ու քաղաքային մշակույթի նկատմամբ։ Հետագայում համերգային այս ծրագիրը կներկայացվի նաեւ այլ բուհերում։

Նմանատիպ նյութեր