211652_close_icon
views-count856 դիտում article-date 21:01 18-09-2024

Հունգարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին

Սեպտեմբերի 17-ին Բուդապեշտի «Հունգարիայի երաժշտության տուն» համերգասրահում Հունգարիայում ՀՀ դեսպանությունը Հունգարիայի Հայ ինքնավարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։

«Միջոցառմանը ներկա էին Հունգարիայի Ազգային ժողովի առաջին փոխխոսնակ Մարթա Մատրային, Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հունգարիայի խորհրդարանականներ, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի, ինչպես նաև այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ներկաներին շնորհավորական ուղերձ հղեց Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ անդրադառնալով Հայաստան-Հունգարիա հարաբերություններին և հայ ու հունգար ժողովուրդների պատմական առնչություններին:

ՀՀ դեսպանն իր խոսքում առանձնակի անդրադարձավ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին և իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտներին, մենակատարներ Գոռ Սուջյանին և Ինգա Արշակյանին իրենց կատարողական բարձր արվեստի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր