211652_close_icon
views-count1226 դիտում article-date 18:28 21-09-2015

Աստանայում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված համերգ

Սեպտեմբերի 18-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Կոնգրես-հոլ» համերգասրահում Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Աստանայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երմեկ Կոշերբաևը, հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ժումաթայ Ալիևը և այլ պաշտոնատար անձինք: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց դեսպան Արա Սահակյանն` ամփոփ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի կայացման ուղին: Համերգին հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Չուխաջյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից: Ներկաներն առանձնակի ջերմությամբ ընդունեցին «Աստանա-օպերա»-ի առաջատար մեներգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կատարումները: Համերգը տեսագրվեց ղազախական «Խաբար» հեռուստաընկերության կողմից և առաջիկայում կցուցադրվի ղազախական հեռուստատեսությամբ:

Նմանատիպ նյութեր