211652_close_icon
views-count17552 դիտում article-date 16:44 17-10-2014

Ոստիկանության աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կարողացել են կանխել Երևան քաղաքի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի բնակչուհի, 60-ամյա Սվետլանա Հակոբյանի և Սարի Թաղի 9-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Ռազմիկ Հասանյանի ինքնասպանության փորձերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին այդ պահին մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ նշված անձինք իրենց հետ զրույցում ասել են, որ ընտանեկան և սոցիալական ծանր խնդիրներ ունենալու պատճառով ուզում են իրենց կամրջից ցած նետել: Բարեբախտաբար ոստիկաններն օպերատիվ գործողությունների արդյունքում կարողանում են կանխել այն: Երկու դեպքերի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր