211652_close_icon
views-count25430 դիտում article-date 23:37 07-08-2019

Ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, և այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փորձերի փաստով։ Երեկ, ժամը 12։00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Կիևյան կամրջի հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն օպերատիվորեն մոտենում են արգելապատնեշն անցած քաղաքացուն և մոտ 20 րոպե բանակցությունների արդյունքում կարողանում են այդ քաղաքացուն համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ միջոցին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 27-ամյա Էդիկ Բ-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկացել է ինքնասպանություն գործել, քանի որ ունի սոցիալական խնդիրներ։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 01։00-ի սահմաններում նույն գումարտակի ծառայողներին են մոտեցել ամուսիններ և հայտնել, որ իրենք նկատել են, թե ինչպես է մի տղամարդ անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է կամրջից ցած նետվել։ Ոստիկաններին այս դեպքում նույնպես հաջողվել է հոգեբանական զրույց ունենալ և փրկել այդ քաղաքացու կյանքը, ով արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնում հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Պ-ն է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր