Երևանից ժամանած օրթոպեդ-վնասվածքաբանը Արցախում հիվանդների ընդունելություն կիրականացնի
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Նաիրի» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, Արշակ Էդուարդի Միրզոյանի կողմից հոկտեմբերի 17-ին ժամը 10-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
Ցանկություն հայտնողները նշված օրը կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով: