Երևանից ժամանած բժիշկներն Արցախում կիրականացնեն հիվանդների մաշկավեներոլոգիական և ալերգոլոգիական ծառայություններ
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ին և 6-ին ժամը 1000-ից ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ալերգոլոգ Քրիստինե Ռաֆայելի Ջամալյանը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգիական ծառայության ղեկավար, մաշկավեներոլոգ Վաչագան Լևոնի Աթոյանը կիրականացնեն հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Ցանկություն հայտնողները կարող են նշված օրերը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Վերոնշյալ մասնագետների կողմից կիրականացվեն նաև սեմինար պարապմունքներ ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 95-16-99 հեռախոսահամարով: