Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն Արցախում կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ից ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Համլետ Գրիգորիի Հայրապետյանը կիրականացնի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Ցանկություն հայտնողները կարող են նշված օրը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 95-16-99 հեռախոսահամարով:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայություն