Իրանի միջուկային խնդրի լուծումը հայտնվել է կարևորագույն և լարված փուլում. Մայքլ Մանն
Իրանական միջուկային խնդրի կարգավորման ուղղությամբ ներդրվող դիվանագիտական ջանքերը չափազանց կարևոր ու լարված փուլում են հայտնվել ներկա պահին: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամլո քարտուղար Մայքլ Մաննը, հաղորդում է Ria Novosti-ն:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը ամեն ինչ անում է, որպեսզի առաջընթաց գրանցվի և շարունակում է բանակցությունները, մինչևսահմանված ժամեկտը՝ նոյեմբերի 24-ը, համապարփակ համաձայնագիրը պատրաստելու համար:
«Առաջիկա օրերին փորձագետների հանդիպում կկազմակերպվի, որպեսզի շարունակեն տեխնիկական աշխատանքները»,-ասել է Մաննը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-16-ը Վիեննայում անցկացվել է բանակցություններիչ շար ք Իրանի և «վեցյակի» անդամների միջև: Երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի միջև, ինչպես նաև եռակողմ հանդիպումներ՝ Էշթոնի, Զարիֆի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև: