Իրանի տնտեսական խնդիրների լուծումը կախված չէ երկրի միջուկային խնդրի կարգավորումից. Իրանի գերագույն առաջնորդ
«Իրանի տնտեսական խնդիրների լուծման բանալին ոչ թե Լոզանում, Ժնևում կամ Նյու Յորքում է, այլ Իրանում: Իրանի կառավարությունը պետք է ներքին խնդիրները լուծելու համար ուշադրությունը կենտրոնացնի ներքին արտադրության վրա»,- Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին Թեհրանում աշխատողների հետ հանդիպման ժամանակ ասել է: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին` հավելելով, որ Իրանի տնտեսական խնդիրների լուծումը կախված չէ երկրի միջուկային խնդրի կարգավորումից:
Խամենեին չի հերքել Իրանի վրա պատժամիջոցների ազդեցության բացասական հետևանքները, բայց ընդգծել է, որ դրանք չպետք է խանգարեն ներքին արտադրության աճին ուղղված պետության ջանքերին: