211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Երևանում․ Նոր Նորքի մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչների համար խմելու ջուրը երազանք է դարձել, իսկ «Վեոլիա ջուր»-ը ու Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումը իրար վրա են գցում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count57785 դիտում article-date 10:20 03-08-2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ակսել Բակունց փողոցի 5, 7 և հարակից մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչները արդեն մեկ ամսից ավել է՝ կանոնավոր խմելու ջուր չեն ստանում, իսկ վերջին օրերին՝ ընդհանրապես ջուր չունեն և ինչպես իրենք էին նշում այն դարձել է երազանք։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս խնդիրը ոչ միայն լուրջ անհարմարություն է, այլև մարդկանց առողջության համար իրական վտանգ՝ հաշվի առնելով ամառվա անողորմ շոգերը։ Ջուրն այս օրերին բառացիորեն կենսական անհրաժեշտություն է, և դրա բացակայությունը սպառնում է բնակիչների ֆիզիկական և հիգիենիկ բարեկեցությանը։ 

Երեկ՝ օգոստոսի 2-ին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զայրացած բնակիչները ասում էին․

«Բազմիցս դիմել ենք «Վեոլիա Ջուր», Նոր Նորքի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, բայց բոլոր փորձերը բախվել են անտեսման կամ նրանք խուսափել են պատասխանատվությունից։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանից մեզ ասել են, որ դա «Վեոլիա»-ի գործն է, մենք ոչինչ չենք կարող անել, իսկ «Վեոլիա ջրից» էլ պատասխանել են, որ այդտեղ իրենք անելիք չունեն։

Վճարումները կատարում ենք առանց ուշացման, բայց «Վեոլիա Ջուրը» ցուցաբերում է նման անփութություն։ Եթե այսպես շարունակվի, ստիպված ենք լինելու դիմել կտրուկ քայլերի։

Այս իրավիճակից պարզ է դառնում, որ պատասխանատու մարմինների միջև կա պայմանավորվածություն, մինչդեռ ամեն օր շարունակում ենք ապրել առանց ջրի՝ վտանգելով մեր առողջությունը։ Պահանջում ենք, որ վերջապես «Վեոլիա ջուր» ընկերությունը մատը մատին տա ու գա այս խնդիրը լուծի, հակառակ դեպքում մենք կդիմենք կտրուկ քայլերի ու այդ ժամանակ մեզ չասեն, թե ինչի տեղյակ չէիք պահում, որ նման խնդիր կա»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր