Սերբիա - Ալբանիա խաղը հետաձգվել է ֆուտբոլիստների ծեծկռտուքի պատճառով. տեսանյութ, ֆոտոշարք
Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա հանդիպումը դադարեցվել է մասսայական անկարգությունների պատճառով: Առաջին խաղակեսում ալբանացի երկրպագուները իրենց երկրի դրոշը փակցրել են անօդաչու թռչող սարքի վրա և պտտեցրել են մարզադաշտի վրայով: Երբ անօդաչու սարքը վայրէջք է կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել են հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք է սկսվել, որին միացել են նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Հանդիպումը դադարեցվել և հետաձգվել է:
Հարկ է նշել, որ Կոսովոյի պատերազմից հետո Ալբաինայի և Սերբիայի միջև լարված հարաբերություններ են տիրում:
Երկու երկների հավաքականները հանդես են գալիս I խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ընտրանին: