slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

views-count1146 դիտում article-date 16:38 16-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում: Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուստեք համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: ՀՀ Նախագահը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների և որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր