ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանից պահանջել է հարգել օրենքի գերակայությունը
Միացյալ Նահանգները մտահոգված է ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակով և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բուժօգնություն ցուցաբերել իրավապաշտպանին: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնել նաև փաստով, որ ադրբեջանցի իրավապաշտպանի հասցեին շարունակվում են սպառնալիքներ հնչեցվել. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ բուժօգնություն ցուցաբերել Լեյլա Յունուսին և ապահովել նրա անվտանգությունը, ինչպես նաև բարելավել բանտային պայմանները»:
Բացի այդ, ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը հարգել օրենքի գերակայությունը, իր քաղաքացիներին և ազատ արձակել իրավապաշտպան գործունեության համար ձերբակալված այն քաղաքացիներին, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն: