211652_close_icon
views-count1865 դիտում article-date 18:24 16-10-2014

Նո՞ր ընտրաձև. Գետաշենում թեկնածուն ծրագիր կներկայացնի ընտրվելուց հետո. տեսանյութ

Համայնքի ղեկավարի առաջիկա ընտրությունների մասին միակ հուշումը Գետաշենի գյուղապետարանի պատին փակցված ընտրացուցակներն են: Գետաշենցիները որոշել են` ընտրությունների թեման չքննարկել: Ընտրությունների վերաբերյալ նրանց հետաքրքրությունները սահմանափակվում են թեկնածուներին ճանաչելով և քվեարկության օրն իմանալով: Գետաշենում գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` գործող գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանը և նախկին գյուղապետ Վարուժան Նաջարյանը: Գետաշենցիներն ասում են` նրանցից ոչ մեկին նախընտրական քարոզարշավի ժամանակ չեն տեսել: Վարուժան Նաջարյանը չհերքեց` նախընտրական հանդիպումներ չի կազմակերպել, կարիք չկա: Թեկնածուն չհիմնավորեց նաև, թե ինչու է որոշել առաջադրվել: Գյուղապետի մյուս թեկնածուին, ՀՀԿ-ական Գագիկ Հովհաննիսյանին հանդիպել այդպես էլ չհաջողվեց: Գյուղում չէր, հեռախոսազրույցում խոստացավ հանդիպել ավելի ուշ: Հանդիպումն այդպես էլ չկայացավ, թեկնածուն պատճառաբանեց, թե առողջական խնդիրներ ունի, հիվանդանոցում է: Գետաշենցիները համայնքի ղեկավար կընտրեն հոկտեմբերի 19-ին: Ընտրացուցակներում կա 1751 ընտրող: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35343]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր