1807 դիտում
10:59 08-04-2014
Սամվել Բալասանյանը քաղաքապետ ընտրվելուց հետո իր աշխատավարձն իր վրա չի ծախսել, ծառայողական մեքենայից և վառելիքից չի օգտվել
Քաղաքապետ ընտրվելու պահից Սամվել Բալասանյանը ոչ ծառայողական ավտոմեքենա է ունեցել, ոչ օգտվել է իրեն հասանելիք վառելիքից, ոչ էլ աշխատավարձից, քանի որ այն միշտ փոխանցել է տարբեր կազմակերպությունների: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:
«Ինչ վերաբերվում է նրա մերձավորների կողմից գնված ավտոմեքենաներին, ապա դրանք զուտ անձնական հարցեր են: Նույնիսկ բազմաթիվ խմբագիրներ ունեն շատ թանկարժեք ավտոմեքենաներ»,- ասաց Զ. Եգանյանը:
Հարցին, թե անվտանգության նկատառումներո՞վ է այդ մեքենան վարում, թե՞ ոչ, ասաց. «Ոչ, որովհետեւ դա քաղաքապետի հիմնական մեքենան չէ: Ողջամտության շրջանակում ցանկացած ոք մտածում է իր անվտանգության մասին: Բայց մենք վախենալու ոչինչ եւ ոչնչից չունենք»:
Հիշեցնենք, որ «[url=https://shamshyan.com/hy/article/1404080933159/]Հայկական ժամանակ» թերթը գրել էր[/url], որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր զրահապատ մեքենա է գնել։ «Այս մոդելի զրահապատ մեքենաների գինը սկսվում է 300.000 դոլարից, սակայն, ըստ գյումրեցիների, Բալասանյանը այս «Լեքսուսը» ձեռք է բերել 600.000 դոլարով (գինը կախված է զրահի պաշտպանության մակարդակից)։ Ավելի հետաքրքիր են մեքենան ձեռք բերելու «պատճառները». Ամիսներ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հարձակվել էր Բալասանյանի տան վրա, կրակոցներ արձակել ու սպառնացել Բալասանյանին «խփել տալ»։ Պարզվում է՝ վերջինս էլ այս խոսքերից հետո վախեցել է ու որոշել ապահովել իր անվտանգությունը՝ գնելով զրահապատ մեքենա»,- մանրամասնել էր թերթը։
Նմանատիպ նյութեր
4379 դիտում
10:28 07-09-2017
Սամվել Բալասանյանը պատրաստվում է համայնքային բյուջեից ծախսել 8 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
2382 դիտում
09:03 06-02-2014
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել. Հրապարակ
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
670 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
682 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը