211652_close_icon
views-count4768 դիտում article-date 12:43 16-10-2014

Սյունիքի մարզում 90-ամյա ծերունին, վարելով մոտոցիկլը, վթարի է ենթարկվել ու տեղում մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին Վանեք գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով: Ժամը 05:00-09:30-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի Սպենդիարյան փողոցում հաշվառված, սակայն Վանեք գյուղում բնակվող 90-ամյա Միշա Վարդանյանը, վարելով «Դնեպր» մակնիշի կցասայլակով մոտոցիկլը, «Հունոտ» կոչվող ճանապարհով երթևեկելիս ճանապարհի վերելքը ցեխապատ լինելու պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով Մ. Վարդանյանը տեղում մահացել է: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել մոտոցիկլը վարելու ընթացքում:

Նմանատիպ նյութեր