211652_close_icon
views-count32344 դիտում article-date 22:26 15-10-2014

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչ, 56-ամյա Մուրադ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 25 ՕԼ 377 համարանիշի և Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի բնակիչ, 49-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Mercedes ML մակնիշի 22 ZZ 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է , 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի` որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` Արտաշատի ոստիկանանպետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտաշատի հիվանդանոցի բժշկական բրիգադը, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով` ջոկատի հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլախավորությամբ: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին, իսկ վիրավորներին` քաղաքացիները և օպերատիվորեն նրանց հիվանդանոց են տեղափոխել Արտաշատի բժիշկները: Վթարի վայրում հրշեջ-փրկարարները կատարեցին դիակի տեղափոխման, ավտոմեքենաների գազի արտահոսքի դադարեցման և ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչ Գրիգորի Ղազարյանը` ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ի վարորդը չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող Mercedes-ին: Ոստիկանությունը պարզում է վիրավորների և մահացածի ինքնությունը: *** 16.10.2014 11:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 47-ամյա Իրա Հովհաննիսյանը, Ավան 5-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Արփինե Հովհաննիսյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ, 54-ամյա Իգոր Օգանովը և 2 ավտոմեքենաների վարորդները: Պարզվել է նաև մահացածի ինքնությունը, ով Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակչուհի, 52-ամյա Վեներա Ղազարյանն էր: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր