211652_close_icon
views-count110259 դիտում article-date 18:20 19-06-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ այն վերածվելով մետաղե ջարդոնի։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս պահին վթարի վայրում աշխատում է քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ [b]*** 20. 06. 2018, 10:00[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արտաշատի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Toyota-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, սակայն Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ, 31-ամյա Անտոն Յակովլևը: Նրա մեքենայի համարանիշները TT 1337 տրանզիտ համարանիշներ են եղել: Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 61-ամյա Սամվել Բաղդասարյանը, ով, ինչպես նաև նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 18-ամյա Լ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, ճանապարհին Ս. Բաղդասարյանը գիտակցության չգալով՝ մահացել էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Mercedes -ին: Նրա ավտոմեքենայի արագության չափը (սպիդոմետրը) արձանագրվել էր 100-ից 110 կմ/ժ արագություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր