Շախմատը դպրոցում` 31 պատվիրակությունների հետաքրքրության առարկա
Հոկտեմբերի 16-18-ը Երևանում կանցկացվի շախմատը դպրոցներում միջազգային գիտաժողովը: Հայաստան կժամանեն 31 երկրների պատվիրակություններ` տեղում ծանոթանալու ուսուցման մեթոդիկային: Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որ շախմատը դպրոցներում դարձրեց ուսուցման պարտադիր առարկա: Գիտաժողովում կհնչի 50-ից ավելի զեկույց` շախմատի ուսուցման, ուսուցիչների պատրաստման ու շախմատի լաբորատորիաներ բացելու վերաբերյալ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35281]Armnewstv.am[/url]