211652_close_icon
views-count827 դիտում article-date 13:30 15-10-2014

Կստեղծվի համատեղ փորձագիտական խումբ ՄԱԿ-Հաբիթաթի հետ. ՀՀ ԱԻՆ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության շրջանակներում ընդունեց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողերի կառավարման վարչության ղեկավար Գուլնարա Ռոլին, երկրի նկարագրի նախագծի համակարգող Սեսիլիա Բատակին, նույն վարչության խորհրդատու Լարիսա Բուրակովային, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Արամ Հարությունյանին և աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ավետյանին: Հանդիպման ընթացքում Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում քննարկվեցին երկրի նկարագրի ուսումնասիրությունների, քաղաքների զարգացման, տարածական պլանավորման, բնակարանային քաղաքականության, էներգաարդյունավետության բարձրացման ոլորտներում իրականացվելիք աշխատանքները: Նշված ուսումնասիրություններն արդյունավետ իրականացնելու նպատակով որոշվեց ստեղծել ազգային փորձագետների խումբ, որը կաջակցի ուսումնասիրությունների իրականացմանը: Վերջիններիս արդյունքների հիման վրա կազմվելու է զեկույց, որը կներկայացվի աշխարհի 56 երկրներին:

Նմանատիպ նյութեր