730 դիտում
14:42 11-03-2015
Երևանում շարունակվում է ՄԱԿ-Հաբիթաթի՝ քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների աշխատաժողովը
Երևանում մեկնարկած երկօրյա աշխատաժողովի ընթացքում, որը հիմնված է ՄԱԿ-Հաբիթաթի կողմից մշակված քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների վրա, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են քաղաքաշինության և տարածական պլանավորման նորագույն մեթոդների ներդրմանն ու բնակավայրերի կայուն զարգացմանը, որը միևնույն ժամանակ պիլոտային ծրագրով կիրառվելու է նաև Հայաստանում:
Աշխատաժողովին զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և այլք:
Ողջունելով հյուրերին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նշել է, որ պիլոտային ծրագիրը կբարելավի տարածական պլանավորման գործառույթների իրականացումը: Լինելով քաղաքաշինության բնագավառի կարևորագույն օրենքներից մեկը, այն առնչվում է ոչ միայն շինարարական խնդիրներին, այլև բազմաթիվ այլ գործոնների` շրջակա միջավայր, բնապահպանություն, հուշարձանների պահպանություն և այլն՝ միաժամանակ նպատակաուղղված է բնակավայրերի կայուն զարգացման խնդիրները առավել հիմնավոր լուծելուն:
ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, նշել է, որ 2016 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ը կազմակերպելու է կայուն զարգացմանն ու բնակարանաշինությանը նվիրված միջոցառում՝ որի ընթացքում հանգամանալի կքննարկվեն քաղաքային և տարածական պլանավորման հարցերը:
Ավելացնենք, որ 2016 թվականին «Հաբիթաթ III»-ի Հայաստանի ազգային զեկույցում շեշտադրվող թեմաներն առնչվում են ազգային խնդիրներին, այդ թվում` քաղաքաշինության, բնակարանաշինության, տնտեսության, բնական աղետների կանխարգելման, գյուղատնտեսության, տրանսպորտի և այլ ասպարեզներում ՀՀ ստանձնած պարտավորությունների և իրականացրած ծրագրերի հաշվետվության ներկայացմանը:
Նմանատիպ նյութեր
869 դիտում
13:30 15-10-2014
Կստեղծվի համատեղ փորձագիտական խումբ ՄԱԿ-Հաբիթաթի հետ. ՀՀ ԱԻՆ
1270 դիտում
13:16 19-10-2019
Գյումրիում ընթանում է ՊԵԿ ռազմավարական պլանավորման աշխատաժողովը, մասնացկում է նաև վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1357 դիտում
22:11 08-01-2025
Քաղաքային պլանավորման հայտնի կոնցեպտներն ու Երևանը. Վիկտոր Մնացականյան
Այս բաժնից
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ