Եվրո 2016. Ռոնալդուն 95-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Պորտուգալիայի հավաքականին. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի I խմբում, որտեղ նաև ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, տեղի ունեցան երկու հանդիպում: Դրանցից մեկը կայացավ Կոպենհագենում, որտեղ Դանիայի ընտրանին հյուրընկալեց Պորտուգալիայի հավաքականին: Դրամատիկ սցենարով ընթացած խաղի հերոսը դարձասվ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր թիմին հաղթանակ պարգևեց խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին:
Այդպիսով Պորտուգալիայի հավաքականը իր առաջին միավորները վաստակեց ընթացիկ ընտրական փուլում: I խմբի մյուս՝ Սերբիա – Ալբանիա խաղը դադարեցվել է ֆուտբոլիստների միջև ծագած վեճի պատճառով:
[b]Դանիա – Պորտուգալիա՝0:1[/b]
Գոլ՝ Ռոնալդու 95՛