1084 դիտում
19:16 14-10-2014
Մեկնարկել է «Կոլումբոս» ծրագրի երրորդ փուլը
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով
Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման
փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել եւ գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ
մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:
«Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը, Հայաստանում իրականացվել է 2009 թվականի
հունվարի 19-30-ը, որի ընթացքում ՀՄԿ փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը` գնահատելով
բարեփոխման եւ կատարելագործման հնարավորությունները: Արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
2009 թվականի հունիսի 15-20-ին` ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ՀՄԿ փորձագետների աջակցությամբ կազմվել է
ՀՀ մաքսային ռազմավարական գործողությունների հստակ ծրագիր:
Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից
Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» Կիոտոյի
կոնվենցիային:
Նշենք, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագիրն իրականացնում է 2006 թվականի
հունվարի 1-ից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ պետություններին Համաշխարհային առեւտրի անվտանգության եւ
պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային
ծառայություններ այս ծրագրի շահառուներ են:
Նմանատիպ նյութեր
3465 դիտում
18:04 22-10-2016
Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի երրորդ փուլը
1178 դիտում
16:27 25-09-2014
Ազդարարվում է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի երրորդ փուլը. տեսանյութ
2522 դիտում
11:13 14-03-2017
Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
886 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է