Ջորջ Քլունիի կինն այսուհետ կկրի ամուսնու ազգանունը
Փաստաբան Ամալ Ալամուդդինը, ով սեպտեմբերին ամուսնացել է դերասան Ջորջ Քլունիիի հետ, այսուհետ կրելու է ամուսնու ազգանունը:: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան Doughty Street Chambers իրավաբանական ընկերության կայքում փաստաբանն այժմ նշվում է Ամալ Ալամուդդին Քլունի անուն-ազգանունով:
Այն բանից հետո, երբ նրա ազգանունը փոխվել է, իրավաբանական ընկերության պորտալը դադարել է աշխատել՝ մեծ թվով դիմումների պատճառով: