Լարված իրավիճակ Կոբանիում. քաղաքի գրեթե կեսը գրավել են ահաբեկիչները. տեսանյութ
                        Իրաքի և Սիրիայի կեսը գրաված «Իսլամական պետության» ահաբեկիչները պաշտոնապես ներդրել են ստրուկների առքուվաճառքի համակարգ: Խոշոր քաղաքներում, ինչպիսին Մոսուլն է, գործում են ստրուկների շուկաներ, որտեղ վաճառում են գերեվարված կանանց և երեխաներին: Ահաբեկիչների համար ստրկության վերականգնումը պատվի հարց է: Ամերիկյան օդուժի հարվածները իսլամիստներին չեն կանգնեցնում: Թուրք-սիրիական սահմանային Կոբանի քաղաքի կեսը ահաբեկիչները արդեն գրավել են, մարտեր են սկսվել քաղաքի փողոցներում: Եթե ահաբեկիչներին դիմադրող քրդերը պարտվեն, տասներեք հազար անպաշտպան բնակիչ կդատապարտվի անխուսափելի մահվան: Քրդական ուժերի հետադարձի ճանապարհն ու համալրման միակ ուղին Թուրքիայի սահմանն է, որը փակ է: Թուրքիան այդպես էլ չի համաձայնել օգնել` անուղղակի սատարելով ահաբեկիչներին:
 
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել. Անկարան կտրամադրի Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան ուժերին, փոխարենը Թուրքիան արդեն բացահայտ կզինի Սիրիայում կռվող հակաիշխանական խմբերին: Թուրքիան ցանկանում է ժամ առաջ տապալել Սիրիայի նախագահին, 13 հազար քրդերի ճակատագիրը դրա դիմաց երկրորդական հարց է: Ազդեցություն չեն գործում անգամ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, միջազգային ամբողջ հանրության կոչերը` օգնել քրդերին: Թուրքիայի հաշավարկներն այլ են, այդ երկրի հետ դաշնակցային կապերը արդեն սպառնում են Բարաք Օբամայի վարկանիշին:
 
Ռեն Փոլը նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետականների ամենահավանական թեկնածուներից է: Նոյեմբերին էլ սպասվում են Կոնգրեսի վերին Պալատի` Սենատի ընտությունները, որոնք հատկապես կարևոր են դեմոկրատ նախագահ Օբամայի համար: Թուրքիայի նախապայմանները ստեղծում են նոր իրավիճակ թուրք-ամերիկյան հարաբերությհուններում: Թուրքիան Սպիտակ տան համբերությունը նման փորձության դեռ չէր ենթարկել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35227]Armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


