1305 դիտում
12:08 14-10-2014
Արժանապատվության համաշխարհային օրը կնշվի նաև Հայաստանում
“ԳԼՈԲԱԼ ՇԵՅՓԵՐՍ” երիտասարդական հասարակական կազմակերպությունը, հիմնվելով նախորդ տարվա հաջող փորձի վրա, այս տարի ևս արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստանում նախաձեռնել է “Արժանապատվության համաշխարհային օրվան” (Global Dignity Day) նվիրված միջոցառում, որը տեղի է ունենալու 2014թ. հոկտեմբերի 15-ին:
2006թ-ից “Արժանապատվության համաշխարհային օրը” նշվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Այս նախաձեռնությունն ուղղված է համախմբել բոլոր մարդկանց մեկ միասնական գաղափարի շուրջ անկախ իրենց տարբերություններից` “Արժանապատվությունը մարդկության հիմնաքարն է և բոլորս ցանկանում ենք, որ մեր արժանապատվությունը ճանաչվի”:
Հայաստանում միջոցառումն իրականացվելու է Երևանում ընտրված 4 հիմնական դպրոցներում (Բելինսկու N 38, Լ. Միրիջանյանի N 155, Ն. Սաֆարյանի N 164 N և Ա. Նավասարդյայնի N 196 դպրոցներում): Հրավիրված հյուրեր-խոսնակների թվում են արվեստի, երաժշտության, գործարարության, քաղաքականության ոլորտի հայտնի և ակնառու ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում են.
• Հաղորդավարուհի Գոհար Գասպարյան
• Հաղորդավար, Հայաստանի հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավար Էրիկ Անթառանյան
• Տաղանդավոր թմբկահար-ջազմեն Արմեն Թութունջյան
• Դերասանուհի Լուիզա Ղամբարյան
• Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան
• Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյան
• " Թևանիկ " ֆիլմի ռեժիսյոր Ջիվան Ավետիսյան
Աշակերտների հետ հանդիպումները անց են կացնելու վերոնշյալ հանրահայտ արվեստագետներն ու գործիչները: Հանդիպման ընթացքում հրավիրված հյուրերը խոսելու են արժանապատվության գաղափարի մասին` բերելով օրինակներ իրենց կյանքից, որին էլ հաջորդելու է հարց ու պատասխանը և անմիջական զրույցը պատանի աշակերտների հետ: Վստահ ենք, որ պատանիների հաղորդակցումը հայտնի, կյանքում հաջողությունների հասած անհատների հետ արժանապատվության թեմայի շուրջ կնպաստի նրանց՝ սեփական արժանապատվության վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը, վստահության և ապագայի հանդեպ հավատի ամրապնդմանը:
Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին կազմակերպվում են այցելություններ հանրակրթական դպրոցներ, որտեղ տարբեր բնագավառների հայտնի երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչները (գործարարներ, քաղաքական գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և այլն) հանդիպումներ են ունենում կրտսեր և ավագ դպրոցի աշակերտների հետ` խոսելով նրանց հետ արժանապատվության մասին, քննարկելով հիմնական սկզբունքները: Հիմնական նպատակն է այսօրվա պատանիներին, ովքեր վաղվա օրվա կերտողներն են, ներգրավել արժանապատվության վերաբերյալ քննարկումներին, սովորեցնել նրանց իրենց արարքներում առաջնորդվել սեփական արժանապատվությամբ, զարգացնել և խթանել նրանց հարգանքի, հավատի և պատվի զգացումը, ինչպես նաև դիմացինի արժանապատվության նկատմամբ հարգանք:
Հանդիպման ընթացքում հրավիրված հյուրերը խոսում են արժանապատվության վերաբերյալ` բերելով օրինակներ իրենց կյանքից` ոգեշնչելով պատանիներին և դրդելով մտածելու քննարկվող հարցի շուրջ: Աշակերտներից նույնպես կիսվում են իրենց պատմություններով: Հանդիպման ընթացքում աշակերտները նաև նամակ են գրում իրենք իրենց, թե ինչի են ձգտում հասնել իրենց և կողքինների համար իրենց արժանապատվությամբ:
“ԳԼՈԲԱԼ ՇԵՅՓԵՐՍ” երիտասարդական հասարակական կազմակերպությունը հանդիսանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի երիտասարդական նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդ էնտուզիազմով ապագայի հանդեպ հավատով լեցուն երիտասարդնրի` համատեղ ջանքերով վերհանելու և լուծելու մեր քաղաքի և երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները և նպաստելով դրական փոփոխությունների։
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
15:11 21-03-2019
Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը
1974 դիտում
13:39 29-01-2022
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
5723 դիտում
16:53 31-05-2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում
Այս բաժնից
817 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
910 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին