5726 դիտում
16:53 31-05-2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներից անմասն չէ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օրվա խորհրդի համաձայն՝ ՀՀ ԱԻ նախարարությունը նախաձեռնել է հետաքրքիր ցերեկույթ, որը յուրատեսակ տոն է խոստանում փոքրիկներին:
Հարգելի լրագրողներ, հունիսի 1-ին, ժամը 13.00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից շարահրապարակում (հասցեն՝ Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) կանցկացվեն բազմապիսի հետաքրքիր միջոցառումներ մանուկների համար:
Նախարարության բակում միջոցառման փոքրիկ հյուրերին կողջունեն հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները, իսկ ճանաչված երաժիշտների պարային ու երաժշտական ուրախ կատարումները տոնական միջոցառման մասնակիցներին կպարգևեն բարձր տրամադրություն։
Միջոցառմանը ներկա երեխաների համար կկազմակերպվեն նաև խաղեր, կավճանկարչության դասեր, իսկ ՀՀ ԱԻՆ Մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաները կներկայացնեն իրենց աշխատանքները:
Հանդիսությունների մեկնարկը կազդարարի ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:
Նմանատիպ նյութեր
3970 դիտում
17:29 01-06-2019
Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ երեխաների լուսանկարների միջոցով
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին