211652_close_icon
views-count26784 դիտում article-date 10:45 14-10-2014

Խոշոր ավտովթար Երևանում. Porsche-ը բախվել է Mercedes-ին. Porsche-ի վարորդը դիմել է փախուստի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի 2-րդ հասցեում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Porsche Cayenne մակնիշի AMX 555 համարանիշի և Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ,. 23-ամյա Սուրեն Մնացականյանի վարած Mercedes մակնիշի 34 VP 623 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Porsche-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է Porsche-ի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Porsche-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Նախնական տվյալներով PORSCHE CAYENNE մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 3.300.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 205.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր