211652_close_icon
views-count1157 դիտում article-date 10:39 14-10-2014

Մարգարիտ Եսայանի ասուլիսներն անգամ իշխանական լրատվամիջոցների մեջ հետաքրքրություն չեն առաջացնում. ՉԻ

«Չի» լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ օրերս ԱԺ ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը գործուղումից վերադառնալուց հետո որոշել է ասուլիս անել, որին, սակայն, մասնակցել են միայն ԱԺ լրատվական վարչության աշխատակիցը՝«Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի համար, և իր նախկին աշխատավայրի՝ «Առավոտի» թղթակիցը: «Ասել է, թե Մարգարիտ Եսայանի ասուլիսներն անգամ իշխանական լրատվամիջոցների մեջ հետաքրքրություն չեն առաջացնում և թեկուզ «գալոչկայի համար» նրան չեն լուսաբանում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Եսայանը, տեսնելով, որ իր ասուլիսի նկատմամբ լրագրողները հետաքրքրություն չեն ցուցաբերում, զայրացած իջել է ՀՀԿ խմբակցության ղդեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ, թե «այս ի՞նչ վիճակ է, ես ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց փոխադարձ պատասխանը չկա: Անգամ մեր լրատվամիջոցները, հեռուստատեսությունները չկային ասուլիսին, դա վերաբերմո՞ւն ք է»: Բաղդասարյանն էլ խոստացել է կարգավորել հարցը»,- գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր