45897 դիտում
10:03 14-10-2014
Ողբերգական վրաերթ-վթար՝ Չարենցավանում. սրճարանի տնօրենը տեղում մահացել է. Nissan-ը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 31 շենքի բնակիչ, 31-ամյա Նեմո Կոստանդյանը, վարելով Opel Astra մակնիշի 51 MN 001 համարանիշի ավտոմեքենան, Չարենցավան քաղաքի Օղակաձև փողոցի վրա՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 39 շենքի բնակիչ, 51-ամյա Արարատ Նազարբեկյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը իր ավտոմեքենայով բախվել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Սմբատ Կորեկյանի վարած Nissan Extrial մակնիշի 34 ՕV 086 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը, այնուհետ ճանապարհի լվացման աշխատանքներ կատարել, քանի որ այն ամբողջությամբ արյունոտ էր:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանաի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սմբատ Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածն իրեն պատկանող սրճարանից մեկնում էր տուն, երբ տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթը:
Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+