Տեսողական խաբկանք. Ֆուտբոլիստ նշել է իր չխփած գոլը. տեսանյութ
Բրազիլիայի առաջնության հերթական տուրի՝ «Կրուզեյրո» - «Ֆլամենգո» խաղի ընթացքում աննախադեպ և զավեշտալի դրվագ է գրանցվել: «Կրուզեյրո»-ի հարձակվող Նիլտոնի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին և դուրս է եկել խաղադաշտի սահմաններից: Ֆուտբոլիստին թվացել է, թե գնդակը հայտնվել է դարպասում, և շտապել է նշել իր խփած «գոլը»: Սակայն ֆուտբոլիստի տրամադրությունը փչացրել են նրա խաղընկերները, ովքեր նրան հուշել են, որ գնդակը չի հայտնվել դարպասում: