211652_close_icon
views-count907 դիտում article-date 15:39 13-10-2014

Վերջին 3 օրերի օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է գողության՝ 9, մաքսանենգության՝ 1, խարդախության և կողոպուտի 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 47ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր