211652_close_icon
views-count988 դիտում article-date 15:22 26-04-2014

Թշնամին վերջին 6 օրերի ընթացքում 600 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով 3500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր