Իրանը միջուկային հարցով բանակցություններում Ռուսաստանի որոշումները նորարարական է համարել
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևան Ջագարյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Թեհրանի միջուկային խնդրի շուրջ «վեցյակի» հետ տարվող բանակցություններումՌԴ-ի դերը: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Ռուսական պատվիրակությունը, մասնավորապես պարոն Ռյաբկովը, դրական և կառուցողական դեր խաղացին բանակցություններում՝ առաջարկելով օգտակար և նորարարական որոշումներ, որպեսզի, որքան հնարավոր է, թեթևացվի համաձայնագրի վերջնական փաստաթղթի մշակումը»,-մեջբերում է Արաղչիի խոսքը իրանական Mehr գործակալությունը:
Նա նաև ընդգծել է ԿԺՀ-ի և ՌԴ-ի վճռականությունը բանակցող կողմերի միջև փոխզիջման հասնելու հարցում: