211652_close_icon
views-count1069 դիտում article-date 23:41 12-10-2014

Անգլիայի առաջնությունը աշխարհի լավագույն մրցաշարն է. Մոուրինյո

«Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն մրցաշարն է: «Անգլիայի առաջնությունում ամեն ինչ կարգին է: Երբ ես աշխատում էի Իտալիայում՝ «Յուվենտուս»-ը շատ թույլ էր: Իսպանիայի չեմպիոնության համար պայքարում էին «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: «Ռեալ»-ի տնային խաղերի ժամանակ չէի կասկածում, որ հաղթելու ենք մրցակցիներին: Նույնիսկ, երբ մրցակցին զիջում էինք 0:1 հաշվով, համոզված էի, որ արդյունքում հաղթելու ենք խոշոր հաշվով: Անգլիայում ամեն ինչ այլ կերպ է: Այստեղ անհասկանալի է, թե որ թիմը կհաղթի առաջնությունը կամ էլ, որ թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի: Դա ինձ շատ է դուր գալիս: Ես աշխատում եմ աշխարհի լավագույն առաջնությունում»,-ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր