Յուրգեն Կլոպ. Ազգերի Լիգան՝ աշխարհի ամենաանիմաստ մրցաշարն է
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից (0:0) հետո քննադատել է Ազգերի լիգան:
«Ցավոք սրտի, տղաները հիմա պետք է գնան հավաքականներ և խաղան Ազգերի լիգայում՝ աշխարհի ամենաանիմաստ մրցաշարում: Հուսով եմ, նրանք առանց վնասվածքների կվերադառնան:
Երբ խաղացողները մեկնում են հավաքականներ, դա այնքան էլ մեծ խնդիր չէ: Սակայն եթե ես զանգահարեմ մարզչին և խնդրեմ, որ մեկ-երկու ֆուտբոլիստի չհրավիրի, սա ինձ կպատասխանի, որ ինքը Ազգերի լիգայի պատճառով նույնպես ճնշման տակ է գտնվում:
Անկեղծ ասած, չգիտեմ, թե այնտեղ ինչ կարելի նվաճել, սակայն հաջորդ ամռանը այնտեղ ինչ-որ եզրափակիչ է լինելու», ասել է Կլոպը: