Ներկա պահին Դիեգո Կոստան Անգլիայի առաջնության լավագույն խաղացողն է. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան ներկա պահին հանդիսանում է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը: Ծագումով բրազիլացի խաղացողը 3 տուրից հետո 4 գոլով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
«Կարծում եմ, որ առաջին երեք տուրից հետո Դիեգո Կոստան հանդիսանում է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը: Նա գլխավորում է ռմբարկուների մրցավազքը: Խաղերի ժամանակ մրցակիցները փորձում են սադրել նրան».-ասել է Մոուրինյոն: