211652_close_icon
views-count810 դիտում article-date 22:10 02-12-2014

«Տոտենհեմ»-ը Անգլիայի լավագույն թիմերից մեկն է. Մոուրինյո

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Տոտոնհեմ»-ի հետ կայանալիք խաղի մասին: «Մենք հանգիստ ընդունեցինք «Սանդեռլենդ»-ի հետ խաղում միավորների կորուստը: «Չելսի»-ն առաջին տեղում է ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլև Չեմպիոնների լիգայի իր խմբում: Բացի այդմենք դուրս ենք եկել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ: Ընթացիկ մրցաշրջանում թիմը դեռևս ոչ մի պարտություն չի կրել: Եթե մենք նույնիսկ պարտվենք առաջիկա խաղում, ապա ոչինչ չի փոխվի, քանի որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Ես ֆուտբոլիստների հետ չեմ խոսում հաղթական խաղերի շարքի մասին, քանի որ դա կարևոր չէ: «Տոտենհեմ»-ի հետ մեծագույն խաղ է սպասվում: Մրցակիցը Անգլիայի լավագույն թիմերից մեկն է: Նման խաղերը մեզ շատ են դուր գալիս: Գիտակցում ենք, որ բարդ խաղ է սպասվում, և պետք է պատրաստ լինենք դրան»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր