Դմիտրի Գունկոն կգլխավորի «Ուլիս»-ը
Ինչպես տեղեկացնում է ռուսական Спорт-Экспресс կայքը, Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մոտակա ժամանակում կգլխավորի «Ուլիս»-ը: 38-ամյա մասնագետը ներկայումս գտնվում է Երևանում, որտեղ բանակցություններ է վարում երևանյան ակումբի ղեկավարության հետ:
Նշենք, որ «Ուլիս»-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չնայած այդ հանգամանքին՝ օրեր առաջ «Ուլիս»-ի ղելավարության և թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի միջև երկկողմանի համաձայնությամբ խզվել էր պայմանագիրը: