211652_close_icon
views-count13997 դիտում article-date 19:43 10-10-2014

Ես իմ խոսքը կասեմ հաջորդ հանրահավաքին. Գագիկ Ծառուկյան

Այսօր ձեզ հետ, ձեր կողքին եմ, սիրելի՛ ժողովուրդ, եւ շատ հպարտ եմ: Այս մասին Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով, երբեք չի եղել, որ ինքը հայտարարություն անի եւ հետ կանգնի իր հայտարարությունից: «Իմացեք, ինչ այսօր այստեղ ասելու եմ, կատարելու եմ: Ես հատուկ այսօր ելույթ չեմ ունենալու եւ իմ գործընկերների ելույթներին եմ հետեւելու: Ես հաջորդ հանրահավաքին եմ ելույթ ունենալու:: Բայց կարող եմ ասել, որ մեր երկիրը, ժողովուրդը ունենալու է մեծ հաջողություն, որի սկիզբը դրվելու է հենց այսօր՝ այս հանրահավաքին»,- նշեց ԲՀԿ առաջնորդը: Այնուհետ նա, դիմելով ժողովրդին, հարցրեց. «Դուք պատրա՞ստ եք այդ պայքարին»: Դրական բացականչություններ լսելուց հետո ավելացրեց, որ ինքն էլ է միանալու պայքարին եւ լինելու է ժողովրդի կողքին՝ նկատելով հանդերձ, որ հաշվարկված քայլերով պետք է գնան դրան եւ այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա: «Հաջորդ հանրահավաքին ես իմ խոսքը կասեմ: Աստված Ձեզ հետ»,- ավելացրեց Գագիկ Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր