211652_close_icon

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների հետ

views-count1369 դիտում article-date 19:49 10-10-2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ՝ հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողների ճանաչողական այցելությունն Արցախ, որը կօգնի ապագա դիվագետներին լիարժեք պատկերացում կազմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Աշոտ Ղուլյանը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի օրենսդիր իշխանության գործունեությունը, պետականաշինության գործընթացի և խորհրդարանական դիվանագիտության հետ կապված խնդիրներն ու պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր